‘ՄԱԿ-ի՝ խոշտանգումների հարցով առաքելությունը վաղաժամ լքել է Ադրբեջանը’

1164

ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ ենթհանձնաժողովի՝ IQAT-ի առաքելությունն ընդհատել է իր այցը Ադրբեջան և վաղաժամ լքել այս երկիրը՝ պայմանավորված խոչընդոտներով, որոնց առերեսվել է իր աշխատանքի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

ՄԱԿ-ի Ադրբեջանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ չնայած Ադրբեջանի իշխանությունների՝ ազատազրկման վայրեր առանց խոչընդոտների այցլելու երաշխքիներին՝ պատվիրակությունը կարողացել  է այցելել կառույցների միայն մի մասը և հնարավորություն չի ունեցել իրականանցել նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ:   

«Ադրբեջանի կողմից լուրջ խախտումների պայմաններում պատվիրակությունը չի կարողացել ամբողջությամբ իրականացնել իր՝ սեպտեմբերի 8-17-ը նախատեսված առաքելությունը և հարկադրված է եղել այն վաղաժամ դադարեցնել»,- ասված է  հայտարարության մեջ:

Պատվիրակությունն իր առաքելությունը դադարեցրել է սեպտեմբերի 14-ին, սակայն նրա մի շարք անդամներ մնացել են Բաքվում ՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունները շարունակելու համար:

Պատվիրակության անդամները Ադրբեջանում մեկուսարանում այցելել են նաև իրավապաշտպան Լեյլա Յունուսին, որի նկատամամբ ճնշումները  այդ այցից հետո ավելի ուժեղացել են: Նա բանտային հսկիչին խնդրել է, որ առաքելության անդամները կրկին այցելեն իր բանտախցիկ, սակայն նրա խնդրանքը չի փոխանցվել առաքելությանը:

IQAT-ի պատվիրակությունը առաքելության ավարտից հետո փակ զեկուցումներ է ներկայացնում պետություններին՝ կոչ անելով դրանք ներկայացնել նաև հանրությանը: 

 

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի գնդակից սպանված Մհեր Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը. Հայաստանի հավաքականը նահանջել է և հիմա 52-րդ տեղում է ‘