‘ՄԱԿ. «Իսլամական պետության» գրոհայինները հանցանք են գործում ընդդեմ մարդկության’

1439

Ահաբեկչական «Իսլամական պետության» ծայրահեղականները Իրաքում այնպիսի հանցանքներ են գործում, որոնք կարող են գնահատվել որպես հանցագործություն մարդկության դեմ: Միևնույն ժամանակ, նրանց դիմակայող կառավարական զորքերի ու կամավորական կազմավորումների գործողությունները համապատասխանում են «ռազմական հանցագործություն» բնորոշմանը:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի մարդու իրավունքների գծով տեղակալ Ֆլավիա Պանզիերին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Իրաքի իրավիճակին նվիրված նիստի բացման խոսքում:

Պանզիերին ընդգծել է, որ ԻՊ իսլամիստները և նրանց հետ կապված խմբավորումները «նպատակասլաց կերպով  և պարբերաբար էթնիկ և կրոնական խմբերի հետապնդումներ են իրականացնում՝ նրանց զրկելով հիմնարար իրավունքներից, այդ թվում՝ կյանքի և կրոնական ազատության իրավունքից»:

Ինչ վերաբերում է կառավարական զոքրերի «հանցագործություններին», ապա Պանզիերին դրանց շարքում թվարկել է բանտերի կալանավորների գնդակահարությունը, եկեղեցում աղոթողների սպանությունը, ինչպես նաև ոչ ընտրովի հրետակոծությունները, որոնց արդյունքում շատ խաղաղ բնակիչներ են զոհվել:

Իրաքի պահանջով հրավիրված նստաշրջանը դեռ շարունակվում է: Մեկօրյա այդ նտաշրջանը կավարտվի բանաձևի ընդունմամբ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը «դաբրո» է տվել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ՀՆԱ-ն 2014 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 27.3 տոկոսով. ԱՎԾ ‘