ՄԱԿ-ի ԱԽ-ը այսօր կշարունակի քննարկել իրավիճակը հայ — ադրբեջանական սահմանին

327

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կրկին նիստ կանցկացնի՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Անվտանգության խորհուրդը կհանդիպի Հայաստանի խնդրանքով:

Երեկ Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցություններում արդեն քննարկվել է իրավիճակը սահմանին, իսկ այսօր քննարկումները կանցկացվեն բաց ռեժիմով։

ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը երեկ միաձայն հանդես եկավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու, իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին, երեկ տեղի ունեցած քննարկումից հետո հայտարարել է ՄԱԿ֊ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան:

Azatutyun.am

Նախորդ հոդվածըԿապառոս. մենք բոլորս հայ ենք
Հաջորդ հոդվածըԱղբյուր․ Էրդողանն ու Պուտինը Սամարղանդում կքննարկեն ռուսաստանյան գազի մատակարարումները