Աղբյուր․ Էրդողանն ու Պուտինը Սամարղանդում կքննարկեն ռուսաստանյան գազի մատակարարումները

438

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում հանդիպման ընթացքում հինգշաբթի կքննարկեն ռուսաստանյան գազի մատակարարումները, մասնավորապես ռուբլով և լիրայով մասնակի վճարումների հարցը, РИА Новости-ին տեղեկացրել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները պայմաավորվել են ռուսաստանյան գազի՝ Թուրքիա մատակարարումների համար  սկսել մասնակի վճարումները ռուբլով։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսաստանյան գազը ռուբլով գնելու վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել, Անկարան Մոսկվայի հետ քննարկում է տրանզիտի մի մասը թուրքական լիրայով վճարելու հնարավորությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ռուսաստանյան գազի մատակարարումների հետ կապված՝ խնդիր չկա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ի ԱԽ-ը այսօր կշարունակի քննարկել իրավիճակը հայ — ադրբեջանական սահմանին
Հաջորդ հոդվածըՄ-18 ԱԱ․ Մարիամ Մկրտչյանը տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը եւ ապահովեց տիտղոսը