‘ՄԱԿ-ի ԱԽ. Ղրիմի կարգավիճակի հարցով հանաքվեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը’

899

ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստի մասնակիցները դարձյալ ծայրաստիճան մտահոգություն են արտահայտել Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի առնչությամբ, նիստից հետո հայտարարել է մարտին ԱԽ-ում նախագահող Լուքսեմբուրգի մշտական ներկայացուցիչ Սիլվի Լուկասը:  Նրա խոսքով՝ նիստի մասնակիցները «կողմերին կոչ են արել զերծ մնալ այն գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրադրությունը և խոչընդոտել բաց երկխոսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»: Լուկասը նաև նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն «ողջունում է ԵՄ-ի, ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների աջակցությամբ ԵԱՀԿ-ի գործադրած ջանքերը՝ Ուկրաինայի իրադրության վերաբերյալ մոնիթորինգի հուսալի մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ»:

Բացի այդ, ըստ Լուկասի՝ Անվտանգության խորհրդի մի շարք անդամներ հայտարարել են, որ մարտի 16-ին նշանակված հանրաքվեն՝ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ, հակասում է Ուկրաինայի սահմանադրության դրույթներին: Լուկասը չի հաստատել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և ՄԱԿ-ի ԱԽ անդամների հանդիպման մասին լուրը, որն իբր կայանալու է առաջիկա հինգշաբթի: «Մենք կպատասխանենք դիմումին՝ այն ստանալուց հետո միայն»,- ասել է Լուկասը՝ պատասխանելով Յացենյուկի և ՄԱԿ-ի ԱԽ անդամների հնարավոր հանդիպման վերաբերյալ լրագրողի հարցին, փոխանցում է podrobnosti.ua-ն: 

Նախորդ հոդվածը‘Մալայզիայի ոստիկանություն. Ուրիշի անձնագրով թռչողներն իրանցիներ են եղել’
Հաջորդ հոդվածը‘Առաջարկում են Աքրամ Այլիսլիին Նոբելյան մրցանակ շնորհել’