‘ՄԱԿ-ի բանագնաց. Իրաքի քրդերին կարելի է զինել միայն Բաղդադի թույլտվությամբ’

1094

Իրաքում քրդերին և սուննիներին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը պետք է իրականացվի միայն Բաղդադի կառավարության թույլտվությամբ և համակարգմամբ:

Նման կարծիք է հայտնել Իրաքի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Յան Կուբիշը ТАСС-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Վաշինգտոնի պլանները՝ զինել քրդերին՝ «Իսլամական պետության» դեմ կռվելու համար:

Ինչպես հաղորդել է Hill թերթը, ԱՄՆ Կոնգրեսի սենատում այժմ աշխատում են մի օրինագծի վրա, որը թույլ կտա ռազմական օգնություն տրամադրել Իրաքյան Քուրդիստանի կառավարության վերահսկողության տակ գտնվող կազմավորումներին: Փաստաթղթի համաձայն՝ այդ կազմավորումների ձևավորման և պատրաստման համար նախատեսվում է հատկացնել ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի կողմից Իրաքին տրվող 715 մլն դոլար ընդհանուր գումարի առնվազն 25 %-ը:

Այդ նախաձեռնությունը Բաղդադի դժգոհությունն է հարուցել: Վարչապետ ալ-Աբադին օրինագիծն անվանել է «Իրաքի ճեղքմանն ուղղված փաստաթուղթ» և հայտարարել է, որ «Իրաքին ցուցաբերվող ցանկացած աջակցություն պետք է իրականացվի կենտրոնական կառավարության միջոցով, որպեսզի պահպանվի Իրաքի ինքնիշխանությունը»:  Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մի շարունակական դավաճանության պատմություն’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Նզովյալ պատմությունը. որտե՞ղ են հայի չար բախտի ակունքները’