‘ՄԱԿ-ի ԳԱ-ն կոչ է արել խաղաղություն պահպանել Սոչիի Օլիմպիադայի ժամանակ ‘

788

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է արել խաղաղություն պահպանել Սոչիի Օլիմպիադայի ընթացքում, հաղորդում է Associated Press-ը: Ռուսաստանի, Հունաստանի և 70 երկրների համահեղինակությամբ կազմված փաստաթուղթը  կոչ է անում «անդամ պետություններին՝ ՄԱԿ-ի կանոնակարգի շրջանակներում, առանձին-առանձին և կոլեկտիվ կերպով,  պահպանել օլիմպիական խաղաղությունը այն ժամանակաընթացքում, որը կսկսվի XXII ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ և կավարտվի XI պարաօլիմպիական ձմեռային խաղերի ավարտից մեկ շաբաթ անց», փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Բացի այդ, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հանդես է եկել Օլիմպիական խաղերը ցանկացած ձևով բոյկոտելու դեմ, հաղորդում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ինքնավնասման նպատակով դեմքով հարվածել է. Կիվիրյանի մեղադրանքի տեքստից. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբներին հաջողվել է գրավե՞լ Հոմսում գտնվող զինապահեստը’