‘ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դատապարտել է սիրիացի ապստամբների իրականացրած զանգվածային մահապատիժները’

895

ՄԱԿ-ի  մարդու  իրավունքների  հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլլեյը սիրիացի ապստամբներին նախազգուշացրել է, որ մահապատիժներն ու սպանությունները ռազմական հանցագործություններ են: «Վերջին երկու շաբաթներին մենք տեղեկություններ ենք ստացել Հալեպում, Իդլիբում և Ռաքքայում  քաղաքացիական անձնաց և ռազմական գործողություններին այլևս չմասնակցող զինվորականների զանգվածային մահապատիժների մասին, որոնք իրականացնում են Սիրիայի ընդդիմադիր տարամադրված արմատական խմբավորումները, մասնավորապես՝ ««Իրաքի և Լևանթի իսլամական պետությունը»», ՄԱԿ-ի իրավապաշտպանի խոսքերն է մեջբերել ИТАР-ТАСС-ը:

Նման գործողությունները, ընդգծել է Պիլլեյը՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիսում կատարվող զանգվածային մահապատիժների մասին ստացվող հաղորդագրությունները, «կարող են որակվել ռազմական հանցագործություններ»:

Նախորդ հոդվածը‘Լոնդունում փորձել են առևանգել Զիգմունդ Ֆրոյդի աճյունը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը հաստատեց 3 օր առաջ Գյումրու նախկին քաղաքապետի թաղամաս այցելելու մասին տեղեկությունը. Aravot’