‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Դամասկոսին կոչ է անում թույլ տալ զբաղվել քիմիական զենքի կիրառման հետաքննությամբ’

832

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությամբ զբաղվող մասնագետները պատրաստ կլինեն մեկ-երկու օրվա ընթացքում ժամանել այդ երկիր, և հույս է հայտնել որ սիրիական կառավարությունը նրանց հնարավորություն կտա այցելել դեպքի  վայր:

Դամասկոսն առաջին անգամ քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրել է ապստամբներին: Պաշտոնական տվյալներով՝ Հալեպի նահանգում մարտի 16-ի գրոհի հետևանքով զոհվել էր 16 մարդ, ևս 110-ը վիրավորվել էին: Ի պատասխան՝ Սիրիայի զինված ընդդիմությունը հայտարարել էր, թե քիմիական նյութերով բեռնված «Սկադ» հրթիռն օգտագործել են կառավարական զորքերը:

Պան Գի Մունը Սիրիայի կառավարությանը կոչ է արել թույլ տալ երկիր ժամանել քիմիական զենքի գծով տեսուչներին: Ռուսաստանն, իր հերթին, մեղադրել է ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունների հետաքննությունը քաղաքականացնելու համար,հաղորդում է rosbalt.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանական խորհրդարանում հարբեցողների թիվն աճում է’
Հաջորդ հոդվածը‘Մարկոս Պիցելին կարող է տեղափոխվել «Կրասնոդար»’