‘ՄԱԿ-ի փորձագետներն ավարտել են Սիրիայի վերաբերյալ զեկույցի կազմումը’

731

Սիրիայում քիմիական զենք կիրառելու հետաքննությամբ զբաղվող ՄԱԿ-ի փորձագետները ավարտել են իրենց զեկույցի կազմումը, երեկ հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով փորձագետների խմբի ղկավար Ակե Սելեստրեմին: Զեկույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին կներկայացվի հանգստյան օրերին, բայց թե երբ կհրապարակվի՝ Սելեստրեմը դժվարացել է ասել: Փորձագետների խմբի ղեկավարը նաև հրաժարվել է հայտնել հետազոտության արդյունքները: Փորձագիտական խմբի իրավասությունների մեջ չի մտնում քիմիական գրոհ ձեռնարկած կողմին որոշելը, այնուամենայնիվ, ինչպես անանուն մնալու պայմանով հայտնել է ՄԱԿ-ի մի ներկայացուցիչ, շատ հաանական է, որ զեկույցում նաև այդ տեղեկությունը լինի:

ՄԱԿ-ի փորձագետները Սիրիայից հեռացել են օգոստոսի 31-ին և մինչև հիմա զբաղված էին հավաքած տվյալների մշակմամբ: Նրանք պետք է եզրակացություն ներկայացնեն այն մասին, թե արդյո՞ք Դամասկոսի մերձակայքում կիրառվել է քիմիական զենք, և ի՞նչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այդ նպատակով նրանք  քննության են ենթարկել հողի, տուժածների արյան և մեզի  նմուշները, ինչպես նաև՝ փնտրել են  հավանական գրոհի ժամանակ կիրառված զենքի մնացորդներ, հարցաքննել են բուժանձնակազմին և ականատեսներին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Վաղը սպասենք Աղվանի աթոռի մամլո ասուլիսին’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլեի սկանդալային հայտարարությունը. Հայաստանն անվստահելի է այլևս ‘