‘ՄԱԿ-ն Ուկրաինայի մարդասիրական օգնությունը մեծացրել է մինչև 316 մլն դոլար’

965

Ուկրաինային մարդասիրական օգնության ՄԱԿ-ի ծրագիրը 2015 թ. կկազմի 316 մլն դոլար: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերը համակարգող վարչության զեկույցում, որը հրապարակվել է փետրվարի 23-ին:

Երեքշաբթի ՄԱԿ-ը Կիևում կներկայացնի Ուկրաինայի օգնության վերանայված ծրագիրը, որը նախկինում նախատեսված էր 189 դոլարի չափով: Ուկրաինայի օգնության ծավալի մեծացումը կազմակերպությունում բացատրում են երկրում իրավիճակի սրմամբ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թ. ապրիլից մինչև 2015 թ. փետրվարի 15-ը Ուկրաինայի արևելքում զոհվել է ավելի քան 5793 հազար մարդ, այդ թվում՝ 63 երեխա: Եւս 14 595-ը վիրավորվել են, այդ թվում՝ 169 երեխա: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ընդդիմադիր գործչին և լրագրողին ձերբակալելու օրդերներ են տվել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն ավարտում է Ադրբեջանին T-90C տանկերի մատակարարումը’