ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը մտադիր է առաջադրվելու 2024 թ․ ընտրություններում

364

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ (2017-2018 թթ․) Նիքի Հեյլին մտադիր է հայտարարելու, որ իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ նախագահի 2024 թ․ ընտրություններում՝ Հանրապետական կուսակցության կողմից։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեյլին, որ 2011-ից մինչև 2017 թվականը եղել է Հարավային Կառոլինա նահանգի նահանգապետը, ինչպես սպասվում է, ընտրապայքարի մեջ մտնելու մասին հայտարարելու է փետրվարի 15-ին Չառլսթոնում (Հարավային Կառոլինա նահանգ):

Այդպիսով, ինչպես նշում է CNN-ը, Հեյլին կարող է դառնալ առաջին քաղաքական գործիչը, որը Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում կմրցակցի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Թրամփն իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է 2022 թ․ նոյեմբերի 15-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿանադայում ՌԴ դեսպանը մտահոգված է դիվանագետների անվտանգության հարցով
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)