Al Jazeera․ Իսրայելի բանակը գրոհում է  քաղաքները Հորդանանի Արևմտյան ափում

180

Իսրայելի բանակը փորձում է գրոհով վերցնել պաղեստինյան մի քանի բնակավայրեր Հորդանան գետի Արևմտյան ափում։

Այդ մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ «օկուպացիոն ուժերը  բոլոր կողմերից գրոհում են Հորդանան գետի Արևմտյան ափում Կալկիլիա քաղաքը», իսկ պաղեստինյան դիմադրության մարտիկները կրակում են զինվորների և ռազմական տրանսպորտի ուղղությամբ։

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը նշում է, որ իսրայելցի զինվորականները այնտեղ արդեն առնվազն երեք արաբի են ձերբակալել։

Նախորդ հոդվածըEurasia Group-ի փորձագետ․ 2024 թ․ Կիևն ավելի շատ տարածքներ կկորցնի
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նախազգուշացնում է ԱՄՆ-ին