Տոկաևը հերքել է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու պլանների մասին լուրերը

179

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հերքել է սահմանադրական հանրաքվե անցկացնելու և 2026 թ․ կրկին նախագահական ընտրություններին մասնակցելու մասին լուրերը։

«Դա ապատեղեկատվություն է։ Համոզված եմ՝ սահմանադրության մեջ կամայական փոփոխություններ կատարելը, առավել ևս՝ նման հիմնարար հարցով, արդեն անհնար է։ Սահմանադրական փոփոխությունները նրա համար չեն արվել, որպեսզի կամայական փոփոխություններ արվեն հիմնական օրենքում»,- Egemen Qazaqstan թերթին տված հարցազրույցում ասել է պետության ղեկավարը։

Ըստ Տոկաևի՝ սահմանադրության մեջ մեկանգամյա նախագահական ժամկետի մասին դրույթն անփոփոխ է։

«Այդ դրույթը նույնքան անփոխարինելի է, որքան անկախության, միասնականության, տարածքային ամբողջականության և մեր պետության կառավարման ձևի վերաբերյալ դրույթները»,- ասել է նա։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ում կոչ են անում լիցքաթափել ուկրաինական հակամարտությունը
Հաջորդ հոդվածըՌԴ մշտական ներկայացուցչություն․ ԵԱՀԿ-ն չի դատապարտում հարձակումը Բելգորոդի վրա