‘Մահացածներին կհանեն ընտրացուցակների՞ց ‘

710

Հաշվառման նոր էլեկտրոնային համակարգը կկանխի մահացած քաղաքացիների հայտնվելն ընտրական և կենսաթոշակային ցուցակներում, հոկտեմբերի 29-ին 2014 թ. բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում հաղորդել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «2014 թ. երրորդ եռամսյակից սկսած` Հայաստանում կներդրվի ծնունդների, մահերի, հայրության ճանաչման դիմումների հաշվառման նոր էլեկտրոնային համակարգ: Այդ նպատակով հաջորդ տարվանից ՔԿԱԳ գրասենյակները կմիանան գոյություն ունեցող բոլոր ռեգիստրերին: Բոլոր այդ տվյալների թվայնացման շնորհիվ մենք կստանանք մեկ միասնական բազա: Նման համակարգի օգնությամբ հնարավորություն կունենանք լիովին բացառել մահացած քաղաքացիներին գործազրկության նպաստների տրամադրումը»,- հայտարարել է Թովմասյանը: 

Նախորդ հոդվածը‘Տոտտին կապաքինվի դեկտեմբերի սկզբին’
Հաջորդ հոդվածը‘La Stampa. «Պուտինը գագաթնաժողովի հյուրերին նվիրել է սարքեր `գաղտնալսող հնարավորություններով»’