‘Տոտտին կապաքինվի դեկտեմբերի սկզբին’

694

Ծնկի վնասվածքից ապաքինվող 37-ամյա Ֆրանչեսկո Տոտտին հոկտեմբերի 28-ին անցել է բուժզննում, որը ցույց է տվել նրա վերականգնման ժամկետը: «Ռոմայի» ավագը խաղադաշտում ստացած վնասվածքից կապաքինվի դեկտեմբերի սկզբներին: Հիշեցնենք, որ Տոտտին վնասվածք էր ստացել հոկտեմբերի 18-ին կայացած «Նապոլիի» դեմ խաղում: Նախատեսվում է, որ դեկտեմբերին խաղացողը հայտարարությամբ հանդես կգա՝ կապված Իտալիայի ազգային հավաքական վերադառնալու իր որոշման հետ:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական. Մարդիկ պետք է աշխատեն, այլ ոչ թե ապրեն նպաստներով’
Հաջորդ հոդվածը‘Մահացածներին կհանեն ընտրացուցակների՞ց ‘