‘Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը’

1629

Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։

Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Գառնիկ Բադալյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։ 

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Բադալյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։

Արտաքին գործերի նախարարություն


Նախորդ հոդվածը‘Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը Դեմոկրատական կուսակցությանը դիմել է կոչով’
Հաջորդ հոդվածը‘ՔԿ պարզաբանումը տուժող Արթուր Ավագյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարության մասին’