‘Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը Դեմոկրատական կուսակցությանը դիմել է կոչով’

1103

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանին նախկին իշխող Դեմոկրատական կուսակցությանը կոչ է արել իշխանությունը խաղաղ փոխանցել Մայա Սանդուի ղեկավարած կառավարությանը:

«Մենք չպետք է հասնենք ուժային մեթոդների դիմելու: Նախկին կառավարության ներկայացուցիչները պետք է հասկանան՝ հարկավոր է խաղաղ փոխանցել իշխանությունը: Հանգիստ վերադարձեք խորհրդարան, սկսեք աշխատել որպես ընդդիմություն, առաջարկեք ձեր օրինագծերը»,- խոսնակի խոսքն է փոխանցում մոլդովական Accent հեռուստատեսությունը:

Գրեչանին նշել է, որ իշխող կոալիցիա և կառավարություն ձևավորված Սոցիալիստների կուսակցությունը և Acum («Այժմ») եվրոպամետ դաշինքը մտադիր չեն իրենց կողմնակիցներին դուրս բերել փողոց՝ բողոքի ցույցերի, ինչպես դա դեմոկրատներն էին անում՝ արգելափակելով կառավարության և մյուս պետական հիմնարկների մուտքերը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը’