‘Մահացել է Ժանո Անանիձեի հայրը’

920

Այսօր մահացել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Ժանո Անանիձեի հայրը՝ Ամիրան Անանիձեն:

Ամիրան Անանիձեն նախկինում ֆուտբոլիստ է եղել, այնուհետեւ զբաղվել է մարզչական գործունեությամբ Քոբուլեթիում, որտեղ էլ Ժանոն սկսել է զբաղվել ֆուտբոլով:

Ժանոյին իրենց ցավակցությունն են հայտնել նրա թիմակիցները: «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ժանոյին եւ նրա ընտանիքին: Պինդ մնա, եղբայր, մենք քո հետ ենք»,- իրենց Թվիտերում գրել են «Սպարտակի» խաղացողներ Կիրիլ եւ Դմիտրի Կոմբարովները:

«Սպարտակի» նախկին ավագ Եգոր Տիտովը իր ցավակցական նամակում գրել է. «Ողբերգություն է նման տարիքում կորցնել հորը»:

Ամենայն հավանականությամբ,  Անանիձեն բաց կթողնի «Սպարտակի» հերթական հանդիպումը, որը կկայանա վաղը՝ «Կրասնոդարի» հետ:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Ղազանչի գյուղի մոտ տեղի ունեցած պատահարից տուժածների անունները’
Հաջորդ հոդվածը‘Եւս մեկ սկանդալային հրաժարական ԱՄՆ-ում ‘