Մահացել է Մադլեն Օլբրայթը

572

Կյանքի 85-րդ տարում վախճանվել է Մադլեն Օլբրայթը՝ ամերիկյան քաղաքականության վետերանը և պատմության ընթացքում առաջին կինը, որը ղեկավարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պետքարտուղարության ներկայացուցիչը լրագրողներին տեղեկացրել է, որ Օլբրայթը մահացել է քաղցկեղից։

«Այս շենքի վրա նրա թողած ազդեցությունն զգացվում է ամեն Աստծու օր,- հայտարարել է Նեդ Փրայսը։-  Նա առաջին  կինն էր պետքարտուղարի պաշտոնում և, բառիս բուն իմաստով՝ դուռ է բացել մեր աշխատակիցների մեծ հատվածի համար»։

Մադլեն Օլբրայթի ժառանգությանն արժանին մատուցողների շարքում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը, ըստ որի՝ Օլբրայթը ազատության համար պայքարում շարժիչ ուժ էր և ՆԱՏՕ-ի մեծ համակիրը։

Իր հերթին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը շեշտել է, որ Օլբրայթը սեփական օրինակով գիտեր, թե մեր աշխարհում ինչ կարևոր դեր են խաղում հանրային ազատությունները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿիևի գնդակոծության ժամանակ զոհվել է լրագրող Օքսանա Բաուլինան
Հաջորդ հոդվածըՀԱ Եկեղեցին ընդունելի չի համարում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը