‘Մահացել է նկարիչ Ժան Ժանսեմը. նա 93 տարեկան էր’

1335

Ֆրանսիայում 93 տարեկանում մահացել է ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան): Այս մասին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը տեղեկացրել են նրա հարազատները:

Նկարիչը ծնվել է 1920 թ.-ին Թուրքիայում: 1922 թ.-ին՝ փախչելով հետապնդումներից, Սեմերջյանների ընտանիքը մեկնում է Հունաստան: 1931 թ.-ին հոր մահից հետո Ժանը տեղափոխվում է Ֆրանսիա ու տեղավորվում մայրաքաղաքի արվարձաններից մեկում՝ Իսի-Լե-Մուլինոյում, որտեղ էլ ապրում է հետագա տարիներին: 1934-1936-ականներին նկարիչը հաճախում է Փարիզի «Մոնպարնասի ազատ ակադեմաիայի» երեկոյան բաժինը, իսկ 1938 թ.-ին ավարտում Փարիզի արվեստի ազգային բարձրագույն ակադեմիան: Նույն տարիներին հաճախում է նաև նկարիչների ցուցասրահներ ու արվեստանոցներ, ընկերանում նրակցից շատերի հետ:

Ժանսենի աշխատանքների առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1944 թ.-ին: Քննադատները նրան «թշվառների, մերժվածների ու դժբախտների երգիչ» էին կոչում: 1978 թ.-ից նկարչի աշխատանքները մշտապես ցուցադրվում են «Մոտինյոն» ընտանեկան ցուցասրահում, ինչպես նաև Ֆրանսիայի ու այլ երկրների հայտնի ցուցադրություններում: Ժանսեմի արվեստի նվիրված երկու թանգարան է գործում Տոկիոյում:

Նա տասնյակ գրքերի նկարազարդումների հեղինակ է, որոնց թվում են Բոդլերի Սերվանտեսի, Վիյոնի, Կամյուի ու Գարսիա Լորկայի ստեղծագործությունները:

2002 թ.-ի ապրիլին նկարիչը Հայոց ցեղասպանության պատմության թանգարարնին 34 կտավ էր նվիրել, որտեղ պատկերված են ջարդերի տեսարաններ: Նույն տարվա մայիսին Ժանսեմին Մեսրոպ Մաշտոցի շքանշան շնորհվեց, ինչպես նաև նա ընտրվեց ԳԱԱ արտասահմանյան անդամ:

2010 թ.-ին նկարչին «Հայ-ֆրանսիական մշակութային հարաբերությունների սերտացմանը նպաստելու, ինչպես նաև 90-ամյակի առթիվ» շնորհեց Պատվո շքանշան:

Նախորդ հոդվածը‘ «Փարքինգ սիթի սերվիսը» ֆոկուս է անում. մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ. Մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը պետք է միատեղի համայն հայության ներուժը’