‘«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի համար գլխագին է սահմանվել ‘

959

Պակիստանի Երկաթուղու նախարար Հաջի Գուլամ Ահմեդ Բիլուրը 100 հազար դոլար պարգևատրում է խոստացել այն մարդուն, ով կսպանի «Մահմեդականների անմեղություն» ֆիլմի հեղինակին: Ի դեպ՝ պոտենցիալ «հերոսը» պարգևատրում կստանա անձամբ նախարարի դրամական խնայողություններից:
«Ես կոչ եմ անում Ալ-քաիդայի ու Թալիբանի իմ եղբայրներին կատարել իրենց սուրբ պարտքը՝ գտնել և սպանել ֆիլմի հեղինակին: Եթե որևէ մեկին հաջողվի անել դա, ապա անձամբ իմ կողմից կստանա 100 հազար դոլարի պարգևատրում»,-իր ելույթում հայտարարել է նախարարը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ֆիլմի հեղինակը եգիպտացի քրիստոնյա է և այժմ գտնվում է փախուստի մեջ:
Բանն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ համացանցում տեղադրված ԱՄՆ արտադրության «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմ, որում Մուհամմեդ մարգարեն ներկայացված է ծայրահեղ բացասական կերպարով, դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել իսլամական աշխարհում: Շատ երկրներում բողոքի մեծ ցույցեր են անցկացվում ֆիլմը արգելքի համար: Ֆիլմի ցուցադրությունն արգելված է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող մի շարք երկրներում, ինչպես նաեւ՝ նաեւ Ռուսաստանի մի քանի մարզերում:

Նախորդ հոդվածը‘Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանում՝ առանց ընդդիմության ‘
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունը ներկայացնում է «Աշուն-ձմեռ» հավաքածուի նոր տեսականին’