Մաղթում եմ, որ այս խենթանոցին դիմանաք. Քրիստինե Խանումյան

1564

Քրիստինե Խանումյանը Ֆեյսբուքում գրում է.

«Շնորհավոր տարեդարձդ, սիրելի նախագահ։

Ամենաշատն այս պահին ոչ այնքան Ձեզ, որքան մեզ՝ բոլորիս, մաղթում եմ, որ երկար ապրեք, որ ողջախոհության միակ կրակը դեռ երկար չմարի, այդպիսով` գոնե հույսը չմարի քաղաքական դաշտի այս համատարած քյանդրբազության, մեծբերանության, բթամտության, փոքրոգության, անպատասխանատվության եւ հակապետականության մեջ։

Դաշտում, որտեղ բոլորը բորենիների եւ ագռավների պես հանուն իրենց շահի պտտվում են պետականության շուրջն ու պատրաստ են վերջին կտորները ոտնատակ տալ, զոհել՝ հանուն իրենց անձնական շահի եւ արտաքին պատվիրատուների, անձամբ ինձ հույս տվողը Ձեր ներկայությունն է, Ձեր լինելը։

Շատ կուզենայի, որ մեր հանրության մեծամասնությունը վերջապես սկսի ընկալել Ձեր խոսքը, այնժամ գուցե հույս լիներ, որ պաթոսային կենացներից առ հայրենիք, ի վերջո` դեպի պետականամետություն, շարժվեինք։

Սա այն էր, ինչ մեզ մաղթեցի, իսկ Ձեզ մաղթում եմ ամուր նյարդեր, որ այս մանկամիտ խենթանոցին դիմանաք»։

Նախորդ հոդվածըԳիտեմ, որ ճիշտ էի. Տիգրան Պասկեւիչյան
Հաջորդ հոդվածըՇնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ. Սուրեն Սուրենյանց