Շնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ. Սուրեն Սուրենյանց

862

Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքում գրում է.

«90-ականների վերջին Բաթումիում մասնակցում էի կովկասյան երիտասարդական մի ֆորումի:

Դրա ճաշկերույթին մասնակից ադրբեջանցի մի երիտասարդ, իրենց երկրի առաջնորդին ու վրացիներին քծնելու նպատակով, ներկաներին առաջարկեց բաժակ բարձրացնել Հարավային Կովկասի «աքսակալներ» Հեյդար Ալիևի ու Էդուարդ Շևարդնաձեի համար:

Խնջույքին ներկա վրաց պաշտոնյան փորձեց շտկել դիվանագիտական անհարմար վիճակը՝ ակամայից բարձրաձայնելով, որ Հարավային Կովկասի իրական «աքսակալը» Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր ժողովրդին բերել է Հաղթանակ և Արժանապատվություն:

Շնորհավոր տարեդարձդ, պարոն Նախագահ»:

Նախորդ հոդվածըՄաղթում եմ, որ այս խենթանոցին դիմանաք. Քրիստինե Խանումյան
Հաջորդ հոդվածըՀաջորդներին նա ժառանգել է ազատ, Ադրբեջանի կողմից դե ֆակտո ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Վահրամ Աթանեսյան