‘«Մանգոն» կտուգանվի’

1201

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում  ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, թե «Մանգո» խանութների ցանցի ցուցափեղկերին նշված է եղել 50% զեղչ՝ ամբողջ տեսականու համար, սակայն ուսումնասիրությունները պարզել են, որ զեղչը եղել է միայն մի քանի ապրանքատեսակի համար, այս մասին iLur.am-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:

Այս մասին հանձնաժողովը բողոքներ է ստացել նաև քաղաքացիներից:

Արտակ Շաբոյանը խոստացավ, որ կկիրառվի խիստ պատիժ: Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների՝ տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա: 

Նախորդ հոդվածը‘Գեբելսի մեթոդները՝ որպես ներհայաստանյան PR-ի հիմնական գործիք ‘
Հաջորդ հոդվածը‘Չի հաստատվում Հալեպում չորս հայերի մահվան մասին տեղեկությունը’