‘Մանուկյան. Արգելում եմ քննարկել անկախության լավ կամ վատ կողմերը (Տեսանյութ)’

1557

Արգելում եմ քննարկել անկախության լավ կամ վատ կողմերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` ոմանք հարցնում են` արդյո՞ք պետք էր անկախությունը, թե՞ ոչ այն պատճառով, որ իշխանությունները, օլիգարխները ունեն ստրուկի հոգեբանություն, նրանք չեն հասկանում ազատ ստեղծագործելու եւ ապրելու բարոյականությունը: «Անկախության նվաճման տարիների հիմնական ձեռքբերումը բարոյական արժեքն էր, բայց ներկայիս իշխանությունները եկան եւ ավերեցին այդ արժեքը: Անկախությունը այժմ վտանգված է, սակայն դրա կերտողները թույլ չեն տա, որպեսզի այն կորցնենք»,- նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին` Արամ Մանուկյանը ասաց, որ այդ օրը բարձրացվելու են միայն ներքին խնդիրներ: «Մենք սկսելու ենք այդ շարժումը, որպեսզի Հայաստանում հասնենք իրական ժողովրդավարության: Ես 1991 թվականին մասնակցել եմ մի շարժման, որով Հայաստանը ձեռք է բերել անկախություն: Եւ այդ ոգեւորությամբ այսօր մենք Հայաստանում կհասնենք նրան, որ ազատ ընտրություններրի արդյունքում կձեւավորվի լեգիտիմ իշխանություն, իսկ հոկտեմբերի 10-ը կլինի ինչ-որ բանի սկիզբ եւ դուք դրա վկան կլինեք»,- հավելեց ՀԱԿ քարտուղարը:

Մանրամասները` տեսանյութում:


Նախորդ հոդվածը‘Մեդվեդեւ. Եվրոպան ստիպված կլինի վճարել պատժամիջոցների դիմաց ‘
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիայի կազմում գտնվող Մադեյրան նույնպես կարող է շոտլանդական տիպի հանրաքվե անցկացնել ‘