‘Պորտուգալիայի կազմում գտնվող Մադեյրան նույնպես կարող է շոտլանդական տիպի հանրաքվե անցկացնել ‘

1006

Մադեյրա կղզու խնդիրները Պորտուգալիայի հետ կարղ են լուծվել շոտլանդականի տիպի հանրաքվեի միջոցով: Այս մասին ասվում է Մադեյրայի կառավարության ղեկավար Ալբերտո Ժարդինի հայտարարության մեջ:

«Խոսքը ոչ թե Պորտուգալիայից անկախություն, այլ ինքնավարության նոր ձեւ ստանալու մասին է,- կարծում է Ժարդինը:- Հարցն այն է, թե արդյո՞ք բավարար չափով ժողովրդավարական ու քաղաքակիրթ է հենց Պորտուգալիան ինքը՝ այդ հարցում փոխհամաձայնության գալու համար, թե՞ նա դեռեւս ենթակա է ավտորիտարիզմի եւ կայսերական բարդույթների, ինչն էլ բազմաթիվ խնդիրներ է ծնում»:

Մադեյրան ինքնավար կարգավիճակ ունի 1976 թվականից: Փոխանցում է itar-tass-ը:

Նախորդ հոդվածը‘Մանուկյան. Արգելում եմ քննարկել անկախության լավ կամ վատ կողմերը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Միսս Ռուսաստանը» որոշել է դիմել դատարան՝ թաղման կատալոգում իր լուսանկարի պատճառով’