‘Մանուկյան. Նրանք բոլորն իսկապես ազգային հերոսներ են’

2582

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքը ԱԺ այսօրվա նիստում.

«Կարծում եմ` արժե մեկ անգամ եւս դիմել մեր հերոս զոհերի ծնողներին, հարազատներին` ամրագրելու մեր ցավակցությունն ու մեր աջակցությունը: Նրանք բոլորն իսկապես ազգային հերոսներ են, բոլորն իրենց երիտասարդ կյանքով կասեցրել են թշնամու առաջխաղացումը, արժանապատվորեն պահել են մեր երկրի սահմանը, մեր արժանապատվությունը, մեր պետականությունը, անկախությունը, եւ բոլոր զոհերը սրբացել են՝ միանալով մեր բոլոր նախկին զոհերին, միանալով Արցախյան ազատամարտի մեր բոլոր սուրբ նահատակներին:

Ուզում եմ դիմենք ծնողներին` ասելով, որ այդ անչափ ու անափ ցավի հետ միասին իրենք տոգորվեն հպարտության զգացումով, որովհետեւ ցանկացած սուրբ նահատակ պատմական ու ազգային հպարտություն է, եւ այդ հպարտությունը յուրաքանչյուրինս է, առաջինը` ծնողներինը: Հավաստել նրանց, որ մենք ծնողների կողքին ենք, որ մեր զոհերի հիշատակը ըստ արժանվույն մեր ժողովուրդը միշտ կպահի, եւ ոգեկոչել, որ այդ անչափ ցավի հետ մեր ժողովուրդն ու ծնողներն ունենան նաեւ հպարտության զգացում, որ իրենք ծնել են ազգային հերոսներ»:  

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց…’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը ՊԲ-ի հետ ստեղծել է օպերատիվ շտաբ’