‘«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Բորուսիայի» կիսապաշտպանին’

1248

Դատելով ամեն ինչից, ամռանը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը նորից փոփոխություններ կանի կիսապաշտպանության գծում: Թվում է, թե «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտապանությունը շատ զորեղ է, սակայն Լուի վան Գաալը պատրաստ է հրաժարվել որոշ աստղերից, և նրանց փոխարեն նոր խաղացողներ ձեռք բերել:

Օրինակ Խուան Մատան, ով հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում, կարող է վերադառնալ Իսպանիա: Իսկ նրա փոխարեն մանկունյանցիների գլխավոր մարզիչը պատրաստ է գնել Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գունդողանին:

Դեռ բանակցությունները չեն սկսվել, սակայն հնարավոր է մոտակա ժամանակներում սկսվի: Ինչքան գումար կառաջարկեն սատանաները մեղուներին` դեռևս հայտնի չէ:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն սուգ է հայտարարել Դոնեցկում զոհված հանքափորների համար’
Հաջորդ հոդվածը‘Բալոտելի. «Ես թիմային խաղացող եմ»’