«Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

284

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

23-րդ րոպեին անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն։

Դարձյալ մանչեսթերյան թիմի մեկնարկային կազմում չէր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 68-րդ րոպեին փոխարինեց Ջեյդոն Սանչոյին։ «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն 59-րդ րոպեին փոխարինեց շվեդ հարձակվող Էնթոնի Էլանգային։

«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 9 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Լեսթեր Սիթին» վերջինն է՝ 1 միավոր։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Լեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 23

Նախորդ հոդվածըՄեռած են գտել հիվանդանոցի պատուհանի տակ
Հաջորդ հոդվածըՕբամեյանգը՝ «Չելսիի» խաղացող