‘«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը դեմ են Մոուրինյոյի նշանակմանը’

1122

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու ակումբի սպասարկող անձնակազմը դեմ են Ժոզե Մոուրինյոյի նշանակմանը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում,- գրում էDaily Mail-ը:

Անգլիայի 20-ակի չեմպիոնի աշխատակիցներն ու խաղացողները բացասաբար են վերաբերվում հաճախ կոնֆլիկտների մեջ հայտնվող պորտուգալացի մասնագետի աշխատելաոճին:

Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մոուրինյոն պայմանավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ ստանալու է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ: Կողմերի միջեւ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչեւ 2019 թվականը: Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից դեկտեմբերին հեռացվելուց հետո Ժոզե Մոուրինյոն գործազուրկ է:

Նախորդ հոդվածը‘Ինյեստա. «Իսպանիայի հավաքականը կարող է մարտահրավերներ ընդունել»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան Վալդեսին կհրավիրի «Մանչեսթեր Սիթի»’