«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կծախսի 140 միլիոն եվրո

251

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին ամառային տրանսֆերների համար կհատկացնի 140 միլիոն եվրո, հաղորդում է De Telegraaf-ը։

Գերմանացի Ռալֆ Ռանգնիկին փոխարինած Տեն Հագը ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան  Յուրիեն Տիմբերին եւ հարձակվող Անտոնիին, նաեւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, որի հետ աշխատել է ամստերդամյան ակումբում։

Անգլիայի առաջնության վերջին տուրից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով 6-րդն է եւ դեռ չի ապահովել Եվրոպայի լիգայի ուղեգիրը։ 7-րդ տեղում գտնվող «Վեստ Հեմը» հետ է 2 միավոր։

Նախորդ հոդվածը«Արսենալը» ներկայացրել է նոր համազգեստը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱռաջին անգամ ֆուտբոլի ԱԱ-ն կսպասարկեն նաեւ կին մրցավարներ