‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆավորիտ է Օրյեի տրանսֆերի համար պայքարում’

2228

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարձել է ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը 24-ամյա խաղացողին տրանսֆերի է հանել և նա շաբաթվա ընթացքում չի մասնակցել թիմի մինչմրցաշրջանային հավաքին: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվոմ է 25 միլիոն եվրո:

Սերժ Օրյեի ծառայություններով են հետաքրքրված նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ը և Միլանի «Ինտեր»-ը:

Ֆրանսիայի առաջնության 2016/17 մրցաշրջանում Օրյեն մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները — (1)’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Մաթեւոսյան. Խաղաղության սպասումով’