«Մանչեսթեր Սիթին» զրկվել է 3 պաշտպանից

345

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշը, Ջոն Սթոունսը եւ Կայլ Ուոլքերն այս մրցաշրջանում այլեւս չեն օգնի կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։ Երեքն էլ վնասվածքներ ունեն եւ չեն հասցնի վերականգնվել մինչեւ հաջորդ ամիս, հաղորդում է Sky-ը։

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այս ամիդ դեռ պետք է խաղա «Վեստ Հեմի», «Աստոն Վիլայի» եւ «Վուլվերհեմփթոնի» հետ։

«Մանչեսթեր Սիթին» 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից»։

Նախորդ հոդվածըԲըլթ-29․ ՉԻ
Հաջորդ հոդվածըԳվարդիոլա․ Անգլիայում բոլորն աջակցում են «Լիվերպուլին»