‘«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)’

1693

Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն, 54-րդ րոպեին Ագուերոն դուբլ ձևակերպեց, իսկ 80-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, որին նախորդել էր Տիբո Կուրտուայի խախտումն ու հեռացումը:  

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 60 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Չելսին» 44 միավորով եզրափակում է տասնյակը: Նշենք, որ երկու թիմերն էլ 33 հանդիպում են անցկացրել:

 Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Չելսի» — «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3
Գոլերը՝ Ագուերո 33′, 54′, 80′ / 11-մետրանոց
Հեռացում՝ Կուրտուա 79′

Նախորդ հոդվածը‘«Բավարիա»-«Շալկե»՝ 3:0, Լևանդովսկին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» կհետաձգի Ալվեսի պատիժը’