‘«Մանչեսթր Յունայթեդը» պարտվեց. Մխիթարյանը գրավեց նախկին թիմի դարպասը (տեսանյութ)’

2075

«International Champions Cup» նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակում թիմերն այսօր ընկերական հանդիպում անցկացրին։ Շանհայում կայացած խաղն ավարտվեց «Բորուսսիայի» հաղթանակով՝ 4։1 հաշվով։ Դորտմունդցիների կազմում մեկական գոլ խփեցին Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ուսման Դեմբելեն, դուբլ ձևակերպեց Գոնսալո Կաստրոն, իսկ «կարմիր սատանաներից» աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը՝ նոր թիմում իր առաջին գոլը խփելով նախկին թիմի դարպասը։ 

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և 66-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ադնան Յանուզային։ 

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ ընկերական հանդիպումը նախատեսված է անցկացնել հուլիսի 25-ին, մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է։

 

«International Champions Cup»

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1։4
Գոլերը՝ Մխիթարյան 59՛ — Կաստրո 20՛, 86՛, Օբամեյանգ 36՛/11-մետրանոց, Դեմբելե 57՛

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը խոստացել է վերակազմավորել երկրի զինված ուժերը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի մամուլը, հասարակությունը և հայի կերպարը. Մաս 1’