‘«Մանչեսթր Սիթին» պատրաստ է Սուարեսի դիմաց առաջարկել 100 մլն կամ Ագուերոյին’

774

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում, գրում է «Daily Mail» պարբերականը։

«Քաղաքայինները» պատրաստ են ձեռք բերել Սուարեսին 100 մլն ֆունտով կամ փոխանակել հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ։

ՖԻՖԱ-ի կողմից «Բարսելոնայի» վրա դրված տրանսֆերային արգելքի պատճառով գործարքը կարող է տեղի ունենալ միայն 2016 թ. հունվարին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Սուարեսը երկու գնդակ ուղարկեց «Մանչեսթր Սիթիի» դարպասը և հաղթանակ պարգևեց կատալոնական ակումբին։

Նախորդ հոդվածը‘Հյումելս. «Մխիթարյանի ուսերից ծանր բեռ ընկավ»’
Հաջորդ հոդվածը‘«Նեմցով կամուրջ» և սգո երթ Կրեմլի մոտ’