‘«Մանչեստր Յունայթեդի» բելգիահոլանդական ընտրությունը’

1033

Մոտակա оրերին  «Մանչեսթր Յունայթեդի» բոսերը պետք է վճռական գործեն, որպեսզի  փակեն նոր մարզչի համար երկու կարևոր գործարքների ճանապարհը: 

The Daily Mail-ի տվյալներով մանկունիացիների հոլանդացի մարզիչ Լուի Վան Գալը համառում է և շատ է ուզում ձեռք բերել «Արսենալի» և Բելգիայի հավաքականի պաշտպան Թոմաս Վերմալենին:

Այս ցանկությունը իրականացնելը շատ դժվար կլինի, որովհետև գործին խառնվել է նաև «Բարսելոնան», մանավանդ, որ բոլոր փաստարկները կատալոնացիների оգտին են: Թոմասը ուզում է խաղալ Չեմպիոնների լիգայում, իսկ կանոնիրների ղեկավարությունն իր երբեմնի պաշտպանին ուզում է վաճառել  оտարերկրյա ակումբ, այլ ոչ թե ուժեղացնել ներքին մարզաասպարեզում իր մրցակցի ուժերը;

Սակայն «Մանչեսթր Յունայթեդի» փոխնագահ էդ Վուդվորդը համաձայն է վան Գալի հետ այն հարցում, որ Վերմալենի ձեռքբերումը ճիշտ քայլ կլիներ և պատրաստ է ֆուտբոլիստի համար  «Բարսելոնա»-ից ավելի շատ վճարելու:
Կատալոնացիները 10 մլն ֆունտի առաջարկ են արել, սակայն Վուդվորդը կարծում է, որ «Մանչեսթր Յունայթեդի» առաջարկած 15 միլիոնը կհամոզի ֆուտբոլիստին իրենց հետ բանակցություններ սկսելու: Չեմպիոնների լիգայում ֆուտբոլիստի բացակայությունը կփոխհատուցվի ֆուտբոլիստի անձնական պայմագրի բարլավումով:

Բացի դրանից, Վան Գալը պնդում է նաև, որպեսզի ակումբև ձեռք բերի իր հայրենակցին՝ «Այաքսի» ֆուտբոլիստ Դեյլի Բլինդին: Անցած աշխարհի առաջնության հերոսներից մեկը կլինի 18-ամյա Լյուկ Շոուի մրցակիցը:

Լուի Վան Գալը խնդրում է ակումբի ղեկավարությանը այս գործարքները որքան հնարավոր է շուտ իրականացնել, որպեսզի խաղացողները ակումբի տրամադրության տակ լինեն գոնե մրցաշրջանի մեկնարկից մեկ շաբաթ առաջ:

Նախորդ հոդվածը‘Շտապ. Ադրբեջանում գերեվարվել է հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘Կլաուդիո Բրավոյի շատ անհաջող դեբյուտը «Բարսելոնայում» (տեսանյութ)’