‘Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից’

2474

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Մանվել Բադեյանին հետ է կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Սարմեն Բաղդասարյանը: 

Բաղդասարյանը  ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետն էր:

Նախորդ հոդվածը‘Մադուրո. Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ հանձնակատարը ողջունել է մարտիմեկյան դեպքերի քննությունը’