‘Մանվել Գրիգորյանը առանց միջադեպերի հասել է Արցախ և հանդիպել վարչապետին’

621

Փետրվարի 4-ին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Երկապահ կամավորական միության պատվիրակությանը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարությունից:

Վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում երկրապահ կամավորականների մեծ ներդրումը Արցախյան պատերազմում ունեցած հաղթանակում, ինչպես նաև զինադադարից հետո նրանց պարբերաբար այցելությունների և ազատամարտիկների ու դիրքապահ զինվորների հետ մշտական կապ պահպանելու գործում:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկրապահները մշտապես պատրաստակամ են իրենց մասնակցությունը ունենալ Արցախի պաշտպանությանն ու շենացմանը: Ուստի, Մ. Գրիգորյանի խոսքով, յուրաքանչյուր հայ պետք է իր նպաստը բերի հայրենիքի այս հատվածի բարգավաճման  գործին՝ Արցախը դիտարկելով որպես Հայաստանի հարատևման երաշխիք:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սահմանին տիրող իրադրության և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Բերձորում, կամ դեպի Արցախ տանող ճանապարահի այլ հատվածներում Մանվել Գրիգորյանը ոստիկանական խոչընդոտների չի հանդիպել և առանց միջադեպերի հասել է Արցախ:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Ձեր յուրդը չբլի». Ճոյտից զոռով սարքեցիք «քաղբանտարկա՞լ»’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Սերժ Սարգսյանն արգելում է Իշխան Զաքարյանին ԱԺ ներկայանալ (տեսանյութ)’