«Մասթերս»․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

396

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Աշխարհի 7-րդ ռակետ սերբ թենիսիստը երկու սեթում պարտության մատնեց իտալացի Լորենցո Մուզետիին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։

Կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմն ու դանիացի Հոլգեր Ռունեն։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՉավի․ Ես անկեղծ եւ ազնիվ եմ եղել Պիկեի հետ
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Աշխարհի առաջին ռակետ Ալկարասը դուրս մնաց պայքարից