‘Մասիմո Մորատի. Խանդանովիչի ոտքը «Բարսելոնայում» չի լինի’

838

Միլանի «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ մտադիր չէ  ընդունել «Բարսելոնայի» առաջարկը՝ թիմի դարպասապահ Սամիր Խանդանովիչի տրանսֆերի շուրջ:

«Խանդանովիչի ոտքն անգամ չի լինի «Բարսելոնայում»: Նա մնում է այստեղ: Շատ ավելի հեշտ է կիսապաշտպանին փոխարինող գտնել, քան՝ դարպասապահին: Մտածեք, թե որտեղ կարող ենք ուժեղացնել մեր կազմը»,- Մորատիի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Խանդանովիչի համար պատրաստ է վճարել 23 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Ակցիա՝ ի պաշտպանություն Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների (ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿԿ-ի առեղծվածի լուծումը (լսել կից ձայնագրությունը)’