Մասքը հերքել է Google-ի համահիմնադրի կնոջ հետ իր սիրավեպի մասին լուրը

356

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը «կատարյալ անհեթեթություն» է անվանել ԶԼՄ-ներում հայտնված լուրերը Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի կնոջ՝ Նիքոլ Շենահանի հետ իր ունեցած ռոմանտիկ կապերի մասին։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հղում անելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը, որը աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակի մեջ է մտնում,  ամուսնալուծվում է Նիքոլ Շենահանի հետ, ենթադրաբար՝ Իլոն Մասքի հետ նրա կարճատև սիրավեպից հետո։

«Դա կատարյալ անհեթեթություն է։ Ես ու Սերգեյն ընկերներ ենք և երեկ երեկոյան միասին մի երեկույթի էինք»,- Twitter-ում գրել է միլիարդատերը։

Նա հավելել է, որ Նիքոլին ընդամենը երկու անգամ է տեսել երեք տարվա ընթացքում, ընդ որում՝ երկու անգամն էլ մարդկանց մեծ ընկերախմբում։ «Ոչ մի ռոմանտիկա»,- հավելել է Մասքը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսպանիայում կապիկի ծաղկի բռնկում է արձանագրվել
Հաջորդ հոդվածըԻնչպես նախկինների շնորհիվ Փաշինյանը մարսեց աղետը