Մասքը քննադատել է ԱՄՆ-ում առաջարկված «միլիարդատերերի հարկը»

536

Գործարար Իլոն Մասքը, որն այս շաբաթ գլխավորել է միլիարդատերերի ցուցակը Forbes-ի վարկածով, քննադատության տարափ է տեղացել ԱՄՆ կոնգրեսում դեմոկրատների կողմից առաջարկված «միլիարդատերերի հարկի» ուղղությամբ։

Մասքը պատասխանել է այն գրառմանը, որի հեղինակն առաջարկել է ընտրողի կողմից կոնգրեսում իր ներկայացուցչին ուղղված նամակի նմուշօրինակ։ Նամակում օրենսդիրներին կոչ է արվում չպաշտպանել սենատոր Ռոն Ուայդենի ՝ կապիտալի չիրացված աճի նկատմամբ հարկ սահմանելու առաջարկը։

Նամակի հեղինակը գրում է, որ եթե սկսեն հարկ սահմանել միլիարդատերերի կարողության աճի նկատմամբ, շուտով կոնգրեսը կանցնի միլիոնատերերին, իսկ հետո էլ՝ միանգամայն համեստ ներդրումներ ունեցողներին։

«Հենց այդպե՛ս։ Ի վերջո՝ նրանց մոտ կպրծնեն ուրիշների փողերը, և այդ ժամանակ նրանք կգան ձեր ետևից»,- պատասխանել է Մասքը։

Այս շաբաթ, Forbes-ի վարկածով, Մասքի կարողությունը հասել է 300 միլիարդ դոլարի։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանը կասեցնում է թուրքական մանդարինի ներկրումը
Հաջորդ հոդվածըՊուշկովը ծաղրել է Լեհաստանի արձագանքը ԵՄ-ի սահմանած տուգանքի առթիվ