Ռուսաստանը կասեցնում է թուրքական մանդարինի ներկրումը

454

Роспотребнадзор-ը հոկտեմբերի 29-ից կկասեցնի թուրքական մանդարինների ներկրումը՝ նրանցում վտանգավոր նյութերի պարունակության պատճառով, հաղորդվում է գերատեսչության կայքում։

«Նշված մանդարիններում հայտնաբերվել է «Քլորպիրիֆոս» թունանյութի մնացորդային քանակություն, որի խտությունը գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախկինում Роспотребнадзор-ը բազմիցս արգելել է ցիտրուսային պտուղների ներկրումը։ Այսպես, 2018 թ․ վերջին կասեցվել է այն մրգերի ներկրումը, որոնք վարակված էին միջերկրածովյան պտղային ճանճերով։

Իսկ այս տարվա սեպտեմբերին ռուսաստանցի մասնագետները վարակներ էին հայտնաբերել Թուրքիայից ներմուծվող մրգերի և լոլիկի մեջ, և Անկարային առաջարկվել էր ուժեղացնել բույսերի վերահսկողությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինացի լրագրող Գորդոնին թույլ չեն տվել մտնել Վրաստան
Հաջորդ հոդվածըՄասքը քննադատել է ԱՄՆ-ում առաջարկված «միլիարդատերերի հարկը»