‘«Մարականա» մարզադաշտի տնօրինությունը ֆուտբոլից հրաժարվել է հանուն վճարովի համերգների’

799

Բրազիլիայի «Մարականա» մարզադաշտի ղեկավարության կարծիքով` ավելի նպատակահարմար է անցկացնել ֆուտբոլային միայն բարձրակարգ խաղեր, ինչպես նաև համերգներ:

«78 հազար հանդիսատես ընդունող մարզադաշտում ֆուտբոլային սովորական հանդիպումներն այնքան էլ չեն գրավում հանդիսատեսին: Օրինակ, խոսքը վերաբերում է Ռիո-դե-Ժանեյրո նահանգի հանդիպումներին»,-նշվում է մարզադաշտի տնօրենի հաղորդագրության մեջ:

Նախորդ կիրակի Foo Fighters-ի համերգը 377 հազար դոլար եկամուտ է բերել արենայի սեփականատերերին: Մոտավորապես նույնքան եկամուտ է ակնկալվում ստանալ Peаrl Jam-ի և Rolling Stones-ի համերգներին:

Նախորդ հոդվածը‘Նեյմարի աշխատավարձը բարձրացվել է’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները հրել ու անպատվել են Նեյմարին’