Մարգարիտա Առաքելյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

992

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում շարունակում են հիացնել հայ ծանրորդները:

Քիչ առաջ Մ20 տարեկան 87 կգ քաշային աղջիկների մրցավեճում երկամարտի 202կգ (86+116) արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մարգարիտա Առաքելյանը: Հայ մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում:

Մարգարիտայի ոսկին թվով 7-րդ չեմպիոնական մեդալն էր Հայաստանի հավաքականի համար:

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1152 նոր դեպք, 15 մահ
Հաջորդ հոդվածըԱԻԲԱ-ն կեղծիքներ է բացահայտել ՌԻՈ-2016-ի բռնցքամարտի մրցաշարում