‘Մարգվելաշվիլին հույս ունի, որ մինչև 2014 թ. սեպտեմբեր կստորագրվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը’

263

Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հույս ունի, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրվի մինչև 2014 թ. սեպտեմբեր: Ինչպես Մարգվելաշվիլին տեղեկացրել է լրագրողներին, այդ ընթացքում Վրաստանը բավական բարդ աշխատանք է կատարելու: «Վիլնյուսի գագաթնաժողովի օրակարգը պատմական է Վրաստանի համար, քանի որ տեղի է ունենալու վաղուց ի վեր մեր երկրի կատարած եվրոպական ընտրության հիմնարկեքը»,- նշել է Մարգվելաշվիլին: Նա նաև ընդգծել է, որ վերջին տարվա ընթացքում Վրաստանը կարողացել է կոնսոլիդացնել ժողովրդավարությունը, անցկացրել է աննախադեպ եվրոպական ընտրություններ, քայլեր է կատարել եվրոպական ընտանիք մուտք գործելու ուղղությամբ: «Այդ տեսակետից՝ ասոցացման, ազատ առևտրի և վիզայի վերաբերյալ համաձայնագրերը շատ կարևոր են: Դրանք այն բանի ինստիտուցիոնալ ճանաչումն են, որ մենք ընտրել ենք մեր երկիրը որպես եվրոպական պետություն կազմավորելու ուղին: Ուստի Վիլնյուսի գագաթնաժողովը պատմական է և չափազանց կարևոր: Ու մեկ տարվա տքնաջան աշխատանքից հետո մենք հույս ունենք, որ մինչև 2014 թ. սեպտեմբեր կստորագրենք ասոցացման համաձայնագիրը»,- Грузия-Online-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի նորընտիր նախագահը: 

Նախորդ հոդվածը‘Իրանում հակաամերիկյան զանգվածային ցույց է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին’