Մարդիկ հիշում են․ Ալիք Մեդիա

1085

2018-ին մերժված գործիչները, որ այսօր ընդդիմության առաջնորդներ են, երկար ժամանակ փողոցում էին։ Իշխանափոխություն իրականացնելու եւ Արցախը փրկելու ծրագրով մարդկանց հրապարակ էին կանչում։ Նրանց առանցքային կարգախոսներն էին՝ «Առանց թուրքի Հայաստան» եւ «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ 19-րդ դարում ծնված ու մեր իրականությանը ոչ համահունչ «Զարթի՛ր, լաո» երգին անդրադառնալ չարժի բոլորովին։ «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսի մասին էլ շատ ասելիք չկա։ Այն վանող է, սադրիչ, ֆաշիզմի տարրեր է պարունակում, միաժամանակ՝ ցուցադրում կարգախոսի հեղինակների մերժելի որակները։ Իսկ ահա «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» կարգախոսին պետք է անդրադառնալ։ Հատկապես որ այս կարգախոսով մարդկանց հրապարակ կանչողները Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն էին՝ դաշնակցության հետ։

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս եղավ, որ Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում դարձավ այսքան իրական։ Ո՞ւմ մեղքով եւ ինչպե՞ս տապալվեց Արցախի հարցի հայաստանանպաստ կարգավորման հնարավորությունը։ Այս հարցերին պատասխանելու համար, ցանկանանք, թե չցանկանանք, կրկին պետք է 1998 թվական վերադառնանք։

Ոմանք կասեն՝ իմաստ չունի, շատ է խոսվել այս մասին, ժամանակ է անցել, այսօր բոլորովին այլ իրավիճակ է։ Այո՛, ժամանակ, անկասկած, անցել է, բայց 1998-ը անցյալ չի դարձել։ Այսօր 1998-ին ցանած սերմի առատ բերքն ենք հավաքում։ «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» կարգախոսով հրապարակ դուրս եկած գործիչներին պարտադիր պետք է հիշեցնել, թե 1998-ին ինչ դերակատարում են ունեցել, ինչ էին ասում եւ ինչ էին խոստանում։ Իսկ 1998-ին, դեմ լինելով հարցի փոխզիջումային լուծմանը, որ առաջարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրանք պնդում էին, թե փոխզիջումներով Արցախի խնդրի կարգավորման գնալու անհրաժեշտություն չկա, թե առանց Արցախի խնդիրը լուծելու էլ Հայաստանը կարող է զարգանալ, թե խնդրի կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն, թե կարող են Արցախի հարցի լուծումը ձգել ու ձգել ու, վերջին հաշվով, շատ ավելի նպաստավոր լուծում բերել։

Այսպես էին պնդում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց թիմակիցները։ Նրանց ասվում էր, որ խնդիրը երկար ձգել չեն կարողանալու, որ երկիրը չի կարողանալու զարգանալ շրջափակված, որ մեր հակառակորդ երկիրն ունի զարգանալու ավելի մեծ հնարավորություններ, ինչից, անկասկած, օգտվելու է, որ մի պահից ուժերի հարաբերակցությունը մեր օգտին չի լինելու։ Նրանք, սակայն, իրենցն էին պնդում։ Արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ։

Վարդան Հարությունյան

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգը չի երաշխավորում, որ Շվեդիան և Ֆինլանդիան արագ կընդունվեն ՆԱՏՕ
Հաջորդ հոդվածըՈւղեղի գրիժա կստանաք․ ՉԻ