‘Մարեյը կմասնակցի Ուիմբլդոնին’

1005

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը, որը իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ զուգախաղով մասնակցում է Լոնդոնի մրցաշարին, կմասնակցի Grand Slam շարքի երրորդ մրցաշարին՝ Ուիմբլդոնին:

Մարեյը կորտ դուրս չէր եկել հունվարից և Լոնդոնի մրցաշարի մեկնարկային խաղում Լոպեսի հետ 7-6 (7-5), 6-3 հաշվով հաղթանակ է տոնել Խուան Սեբաստիան Կաբալ/Ռոբերտ Ֆարա զույգի նկատմամբ:

Ուիմբլդոնին Մարեյը կմասնակցի ոչ թե Ֆելիսիանո Լոպեսի, այլ ֆրանսիացի Պիեռ Յուգ Էրբերի հետ: Բրիտանացին տեղեկացրել է, որ նախքան համաձայնության գալը դժվարությունների է բախվել.

«Շատ եմ ցանկանում մասնակցել Ուիմբլդոնին: Այս կապակցությամբ շփվել եմ տարբեր թենիսիստների հետ: Մի քանի անգամ իմ առաջարկը մերժել են»,- Մարեյի խոսքը մեջբերել է ATP-ի մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ATP Հալլե․ Ֆեդերերը դժվարին պայքարում հաղթեց Բաուտիստա Ագուտին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» հաջորդ շաբաթ կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը’